Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մի պատմություն, որ մաշկի տակ է մտնում

Մի պատմություն, որ մաշկի տակ է մտնում
07.07.2026 | 12:35

Այսօր ծնվել է Ֆրիդա Կալոն

Հռչակավոր մեքսիկացի Ֆրիդա Կալոն իր կյանքի կեսից ավելին ապրեց գամված սպիտակ սավաններին։ Ոսկորները ճռռում էին, մեջքը երկաթե կորսետի մեջ էր, բայց հենց այդ բանտ-անկողնուց դուրս պայթեց մի ամբողջ տիեզերք։

Կարմիր, որ գոռում էր։

Կանաչ, որ կենդանի էր։ Ծաղիկներ, որ աճում էին հենց նրա վերքերից։

Երբ ոտքերը դավաճանում էին, ու նա այլևս չէր կարողանում նստել, առաստաղից հայելի էին կախում։

Պատկերացրու. պառկած, աչքերը հառած վերև, նայում էր ինքն իրեն։

Ոչ թե իր գեղեցկությանը, այլ իր կոտրվածքներին, իր հոնքերի արանքի ցավին, իր շուրթերի պինդ սեղմվածքին։

Եվ հենց այդպես՝ պառկած, քրտինքի ու ներկի հոտի մեջ խառնված, ծնվեցին նրա ինքնադիմանկարները։

Ոչ թե ստուդիայի լույսի տակ, այլ ցավի ճռինչի ներքո։

Բայց ամեն վրձնահարվածի մեջ մի բռունցք կար. սեղմված ու կենդանի։

Ֆրիդան շշնջում էր.

«Ես նկարում եմ ինքս ինձ, որովհետև մենակ իմ մաշկի տակ եմ ապրել ամեն օր։ Ես եմ իմ ամենահարազատ ցավը»։

Ու դրանով նա մեզ բոլորիս ասաց. երբ կյանքը ոսկորներդ ջարդում է, մի փախիր հայելուց։

Նայիր։

Ճանաչիր։

Որովհետև սեփական վերքիդ անունը տալը արդեն բուժվելու սկիզբն է։

Անկողինը բանտ էր, դարձրեց արվեստանոց։

Ֆիզիկական ցավը թույն էր, դարձրեց ներկ։

Հայելին դատավճիռ էր, դարձրեց կտավ։

Սա է իրական ուժը.

երբ կյանքը քեզ քար է շպրտում, դու դրանով տուն ես կառուցում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 14343

Մեկնաբանություններ